Անհնար է, որ իրավիճակը շտկվի, որովհետեւ ամբողջ աշխարհը տեսնում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության պահանջին, որ վարչապետը ԱԺ հատուկ նիստ հրավիրի եւ հրաժարվի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու իր հայտարարությունից:
«Մեր նախկին նախագահները գնացել են Քի Վեսթում, տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ ապացուցել են, որ Ղարաբաղն Ադրբեջանի մս է: Նիկոլն ավել բան չի ասել, ասել է այն, ինչը կա: Ինքը հաստատել է այն, ինչը հաստատել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ պահի Արցախից հայերի տեղահանման խնդիր առաջանա, Մելքոնյանը պատասխանեց. «Ես չեմ կասկածում, որովհետեւ ռուսները դրա մեծ վարպետն են: Իմիջիյլոց, վերջերս Պուտինն ասաց՝ փափուկ ձեւով է լինելու, այդ փափուկը հենց դա է, որ ռուսական զորքերը հայ բնակչությանը հանեն, ադրբեջանցիները կանգնեն ու վերջ»:











