Կառավարության դիմաց հավաքված քաղաքացիներից մի կին, ում բոլոր զավակները,  հարազատները Արցախում են, հեռախոսով զանգել էր Արցախ եւ արցունքն աչքերին հարցնում էր, թե իրենց գյուղի 9 զոհերն ովքեր են, արդյոք իր հարազատները զոհերի մեջ են կամ վիրավորների:

Հեռախոսի մյուս կողմից պատասխանեցին, որ չգիտեն  ոչ վիրավորների, ոչ էլ զոհերի անունները: Կինը հեկեկալով անջատեց հեռախոսը՝ նշելով, որ չի կարողանում խոսել:

Մեկ այլ կին դիմելով կառավարության շենքի մոտ վահաններով զինված ոստիկաններին՝ ասաց. «Դուք սրբություն ունե՞ք, աշխատավարձի մեռած եք: Ձեր մեջ շուշեցի կա կանգնած, ես ամաչում եմ դրա համար:

Այս իշխանությանը 1-2 օր է մնացել, ձեր բոլորի դեմքերը հիշում են եւ թքելու են ձեր դեմքին»:

Մեկ ուրիշն էլ հայտարարեց, որ ոստիկաններն այսօր պաշտպանում են Ադրբեջանի շահերը. «Ես առավոտից չեմ կարողանում ծնողից կետ կապվեմ, եղբայրս դիրքերում է, ես իր հետ կապ չունեմ: Իր երեք մանկահասակ երեխաները չգիտեմ՝ ողջ են, թե չէ, հասկանո՞ւմ եք: Դուք էլ ծնող եք, գուցե նաեւ պապիկ: Ձեր ուսադիրները հնեք, գետնին գցեք ու միացեք ժողովրդին»:

Ոստիկանության փոխգնդապետը միայն կոչ արեց ոստիկանների հետ վեճի չբռնվել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: