Ամերիկացի Քրիսթոֆեր Բրեյվերը կենդանի է մնացել 275 մետր բարձրություն ունեցող կամրջից ընկնելուց հետո, գրում է The Daily Mail-ը:

Յուրահատուկ դեպքը տեղի է ունեցել Արեւմտյան Վիրջինիա նահանգի Ֆեյեթվիլ քաղաքում` կամուրջի օրվա ժամանակ, երբ Ժորժ-Բրիջ կամուրջը բացարձակապես օրինականորեն անցնում է սուր զգացողությունների սիրահարների տրամադրության տակ:

Տոնի կապակցությամբ, քաղաքում բեյս-ջամփինգի աշխարհի առաջնություն է կազմակերպվել, որին մասնակցել են 400 մարզիկներ եւ 100 հազար հանիսատես:

Բազմության աչքի առաջ, 27-ամյա Քրիսթոֆերը ցած է ցատկել, սակայն նրա անկարգելը (պարաշյուտ) չի բացվել եւ երիտասարդը 129 կմ/ժամ արագությամբ բախվել է ջրի մակերեւույթին: Նա ծանր վիճակում անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ կոնքի կոտրվածք, ողնաշարի եւ թոքերի վնասվածքներ են հայտնաբերել: Այդուհանդերձ, նրա առողջական վիճակի դինամիկան լավ է, վիճակը` կայուն:

Ամենայն հավանականությամբ, տղայի կյանքը փրկել է մարզահագուստը, որը դանդաղեցրել է անկման արագությունը, նշում է NEWSru.com-ը: