CubeStormer II ռոբոտը կարողացել է Ռուբիկի կուբիկը հավաքել 5,35 վայրկյանում, հողորդում է  Lenta.ru -ն` վկայակոչելով Gizmodo տեխնոբլոգին:

Ռեկորդակիր ռոբոտին ստեղծել են բրիտանացի ինժեներներ Մայք Դոբսոնը եւ Դեյվիդ Գիլդեյը:  Դրա համար պահանջվել է Lego Mindstorms կոնստրուկտորի չորս հավաքածու: Ռոբոտը կառավարում է  Galaxy S II սմարթֆոնը,  որը կուբիկին «հետեւում է» խցիկի միջոցով եւ լուծումներ գտնում:

Cubestormer II –ի արդյունքը 0,31 վայրկյանով ավելի լավ է եղել, քան մարդու` ավստրալացի Ֆելիքս Զեմդեգսի արդյունքը, ով կուբիկի ամենաարագ հավաքման  ռեկորդ էր սահմանել: 2011թ. Melbourne Winter Open  մրցաշարի ժամանակ Զեմդեգսը գլուխկոտրուկը լուծել էր 5,66 վայրկյանում:

Գլուխկոտրուկը, որը հայտնի է որպես «Ռուբիկի կուբիկ», 1974թ. առաջարկել էր հունգարացի ճարտարապետ Էրնո Ռուբիկը: