Հայկական կողմը կարող է շատ արագ վերականգնել այն իրավիճակը, որը եղել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական ռազմավար Արմեն Բադալյանը։
«Դա հնարավոր է, եթե Հայաստանում իշխանության գան ուժեր, որոնք առաջնորդվեն երկրի շահերով և դաշինք կնքեն Իրանի հետ։ Իրանն մեծապես շահագրգռված է, որ Արցախում հայեր լինեն»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայիս ընդդիմությանը, ապա դրա մի մասը, ըստ փորձագետի, վարում է մի քաղաքականություն, որը բաղկացած է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելուց և վեկտորը դեպի Արևմուտք փոխելուց։
«Այս ընդդիմության մի մասը չեզոքացնում է գործոնները, որոնք սրան խանգարում են։ Մենք տեսանք, թե ինչպես այն կարողացավ չեզոքացնել հասարակության մեջ այն դժգոհության ալիքը, որը բարձրացավ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններից հետո։
Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնությանը, ապա կուսակցության ստեղծումը Հայաստանում իշխանության գալու ամենակարեւոր գործոնն ու արդյունավետ միջոցը չէ։ Բացի այդ, ինչո՞ւ Կարապետյանն աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո չասաց, որ իրեն ազատել են աշխատանքից, քանի որ չի կատարել հայկական տարածք առաջխաղացող ադրբեջանցի զինվորականների վրա չկրակելու հրամանը։ Եթե նա մեղավոր է համարում իրեն աշխատանքից ազատած պաշտոնյային, ուրեմն նրա հետ հավասարապես կիսում է այդ մեղքը, քանի որ գիտեր, թե ինչու է իրեն ազատել աշխատանքից և ավելի վաղ չի հայտարարել այդ մասին։ Իսկ հիմա դա կարծես շահարկում է, ոչ թե մեղադրանք»,- ընդգծեց քաղաքական ստրատեգը։
Նա նշեց, որ Արցախի հարցը դեռ փակված չէ:
Փորձագետը չբացառեց, որ Արեւմուտքը կցանկանա փաստերի նոր հավաք կազմակերպել, որի արդյունքները կներկայացվեն Ալիեւին։
«Դա կարող է ուղեկցվել Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման սպառնալիքներով, եթե նա հրաժարվի մի քանի հազար արևմտյան դիտորդների ներկայությունից Արցախում և հայերի վերադարձից։ Արևմուտքի ձեռքում սա կարող է դառնալ Ադրբեջանի ներքին գործերի վրա ազդեցության լուրջ լծակ և հյուսիսից Իրանի վրա ճնշման գործադրում, ինչպես նաև թույլ կտա վերահսկել Արևելքից Արևմուտք հաղորդակցությունները։
Եթե այս սցենարը գործի, անմիջապես կառաջանա Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը։ Սակայն, հնարավոր է, Ալիեւը չի ենթարկվի ճնշումներին եւ այս ամենը տեղի չունենա»,- եզրափակեց Բադալյանը։











