Արևելքի ճնշման տակ՝ ի դեմս Իրանի և Չինաստանի, Ռուսաստանն Ադրբեջանին խնդրել է չստորագրել փաստաթուղթը Գրանադայում՝ դրա համար վճարելով որոշակի գին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական ստատեգ Արմեն Բադալյանը։
Նա չբացառեց, որ դրա գինը Մոսկվայի համաձայնությունն էր՝ Արցախի բոլոր ղեկավարներին Ադրբեջանին հանձնելու, ինչը հանգեցրեց Հայաստանում հակառուսական տրամադրությունների աննախադեպ աճին։
Նրա խոսքով՝ Արևմուտքի կողմից բերված ներկայիս իշխանությունները պետք է լուծեին երեք խնդիր՝ հանձնել Արցախն առանց հայերի և առանց ռուսական ռազմական ներկայության, չեղյալ համարել Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերը, Սյունիքով միջանցք տրամադրել տարբեր անուններով, որն Արևմուտքի վերահսկողության տակ կլինի։
«Արևմուտքին դա անհրաժեշտ է Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսներին անխոչընդոտ մուտք ունենալու համար, ինչը լուրջ սպառնալիք է նաև Չինաստանի համար։
Այս միջանցքին ակնհայտորեն դեմ են Իրանն ու Չինաստանը, որոնք Ռուսաստանին պատվիրել են ամեն ինչ անել, որպեսզի այդ միջանցքի մասին փաստաթուղթը չստորագրվի։ Այդ մասին են վկայում վերջին շրջանում Իրանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող դիվանագիտական ջանքերն ու շփումները։
Ուստի անհրաժեշտ էր, որ այս փաստաթուղթը չստորագրվեր Գրանադայում, անկախ նրանից, թե ում կողմից՝ Հայաստանի, թե Ադրբեջանի։ Իրանից ստացված վերջին ազդանշանները վկայում են այն մասին, որ եթե միջանցքը բացվի, այն կարող են ռազմական գործողություններ սկսել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ Ուստի մենք առայժմ կարողացել ենք հետաձգել Հայաստանի տարածքով միջանցք բացելու փորձերը»,- ընդգծեց Բադալյանը։











