Կարող եմ ասել, որ վերջին օրերի տխուր դեպքերից հետո այդ օրը առաջին անգամ ժպտացել եմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելու մասին հայտարարությանը:
«Անդեմ մարդ, հիմար տեքստ, հիմար ներկայացում, եւ զրո արդյունք է լինելու: Չեն քնում, զարթնում ու ասում՝ ես վաղվանից զբաղվելու եմ քաղաքականությամբ: Վանեցյանի նման ահագին հայտնի եւ նաեւ դրական իմիջ ունեցող մարդը չկարողացավ… Զբաղվեց Վանեցյանը քաղաքականությամբ, բան եղա՞վ: Չեղավ, չէր էլ լինի: Այս դեպքում անգամ ստարտ էլ չի լինի, ինքն արդեն ստարտում տապալվեց: Եկավ ռուսերեն տեքստ կարդաց: Դա ռուսական ռազմաքաղաքական էլիտայի ջղաձգումների մարմնավորումն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի պնդմանը, թե իրեն պաշտոնից ազատել են Ադրբեջանի ուղղությամբ կրակելու հրաման տալու համար, ՔՊ-ական պատգամավորը դա սուտ որակեց. «Հնարավոր չի, որ ես լինեմ սպա, դիրքերը պահեմ, եւ ունենամ իմ ենթակայության տակ 20 զինվոր… հստակ գրված է, թե որ դեպքում պետք է կրակ բացել: Հետեւաբար պետք չի դա գցել իշխանությունների վրա»:
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին











