Ամերիկյան Միսսուրի նահանգի բնակչուհին իր հեռախոսով երկու չճանաչված թռչող օբյեկտ (ՉԹՕ) է տեսանկարահանել, որոնք նման են եղել վառվող գնդերի: Տեսանկարահանման մեջ երեւում է, թե որքան արագ են նրանք թռչում երեկոյան երկնքում, այնուհետեւ անհետանում են ծառերի հետեւեւմ:
Որոշ ժամանակ անց այդ տեսանյութը հայտնվել է ինտերնետում: Տեսանյութը դիտողները ենթադրում են, որ այդ ՉԹՕ-ն պարզապես խաղալիք օդանավեր են: Հոռետեսներն անմիջապես հայտարարել են, որ դա կեղծված կադրեր են, գրում է NEWSru.com-ը, վկայակոչելով ghosttheory.com կայքը:
Բայց հետաքրքիրն այն է, որ այդ դեպքից ընդամենը 4 օր առաջ եւս մեկ ամերիկուհի Միսսուրի նահանգի երկնքում նույնպես նման մի բան է նկարահանել:











