Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ՝ հասկանալու համար նրանց ծրագրերն ու նպատակները իրենց բնակության վայրերում մշտական հաստատվելու և աշխատատեղերի հետ կապված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա հայտեց, որ արդեն 50 հազարից ավելի արցախցի ունի բանկի քարտային հաշիվ ստացել են  100 հազարական դրամները, առաջիկայում կշարունակվի տրամադրումները:

«Պետության ֆինանսական աջակցությունը բոլոր բռնի տեղահանվածները կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով: Առաջարկվելիք երկարաժամկետ ծրագրերն էականորեն տարբեր կլինեն կարճաժամկետ այս ծրագրեից, որոնք այս պահին իրականացնում ենք։ ՀՀ մասնավոր հատվածի շատ տնտեսվարողներ արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ են արել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող արցախցիներին»,- ասաց նա։ 

Խաչատրյանը նշեց, որ վարձավճարի փոխհատուցման 40 հազարական դրամները եւ կոմունալի համար նախատեսված 10 հազար ական դրամները կտարամադրվեն միայն այն բռնի տեղահանվածներին, որոնք Հայաստանում չունեն բնակարան:
Խաչատրյանը հայտնեց, որ պետությունը նաև ծրագրեր է մշակում փոխահատուցելու հայաստանյան բուհերի համապատասխան բաժիններում ուսումը շարունակել ցանկացող արցախցիների վարձավճարը, եթե տվյալ ուսանողը վճարովի հիմունքներով է սովորելու։