«Տրանսֆորմերների» աստղ, դերասան Շայա ԼաԲեֆին Կանադայում ծեծել են բարերից մեկի մոտ:
Առանց վերնաշապիկի մի տղամարդ հարվածով տապալել է գետնին եւ շարունակել ծեծել:
Կռվի ականատեսները օգնության են հասել, իսկ կռվարարը լքել է դեպքի վայրը:
ԼաԲեֆը հարձակումից հետո ոտքի է կանգնել եւ, օրորվելով մոտեցել բարի պատին, հետո հեռացել է: Կռվի պատճառները եւ տեսանկարահանողի անունը հայտնի չեն:











