Նախորդ շաբաթվա վերջի դրությամբ  13 443 երեխաներ նույնականացրել են իրենց դպրոցները եւ շարունակում են իրենց կրթությունը մեր դպրոցներում:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Մենք գիտենք, որ ընտանիքներից շատերը սպասում էին վարձակալության  հետ կապված, կամ բնակության հետ կապված ծախսերի աջակցության ծրագրին, որպեսզի այդ դրամական աջակցությունը ստանալով կարողանան լուծել իրենց վարձակալության երկարաժամկետ վայրը եւ ընտրեն հանրակրթական հաստատություններ, որտեղ կարող են կրթությունը շարունակել»,-ասաց նա:

Խաչատրյանը հույս հայտնեց, որ շաբաթվա վերջին այս ցուցանիշը էականորեն բարելավված կլինի եւ կմոտենա այն թվին, որը ներկայացնում է բռնի տեղահանված արցախցի դպրոցահասակների թիվը: