Թույլ տվեք անձամբ իմ, Հայաստանի Կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով և դատապարտել այդ ահաբեկչությունը և իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսելում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Բրյուսելում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել, մի քանիսը վիրավորվել են: Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:00-ից հետո: Զոհերը ֆուտբոլի Շվեդիայի հավաքականի երկրպագուներ են եղել, եղել են հավաքականի համազգեստով: