Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Վրաստանի պետական ծառայողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վրաստանի պետական ապարատը արդյունավետ աշխատանքով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, իսկ առաջին տեղում գտնվող կառավարությունը Նոր Զելանդիայում է։
NEWS.am-ն առաջարկում է իր ընթերցողին դիտել աշխարհի լավագույն կառավարությունների ղեկավարների հանդիպման տեսանյութը։ Նման «չափից դուրս ջերմ» ընդունելություն, դժվար թե մեր ընթերցողը նախկինում տեսած լինի:











