Ուկրաինացի ֆեմինիստուհիները հերթական մերկ ակցիան են կազմակերպել: FEMEN շարժման  ակտիվիստները մինչեւ գոտկատեղը մերկացել են երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրի մոտ:

Ակցիայի ժամանակ ֆեմինիստուհիները Յանուկովիչին համեմատել են ռուսական «Գնդլիկ բոքոնիկ» հեքիաթի հերոսի հետ, եւ պետության ղեկավարին առաջարկել են «քամակը մտնել»: «Ոմանց` քամակ, մեզ էլ` Եվրոպա»,-բարձրաձայն վանկարկել են աղջիկները:

Հավանական է, որ նրանք նկատի են ունեցել Ուկրաինայի նախագահի  չկայացած այցը Բրյուսել, որը նախատեսվում էր հոկտեմբերի  20-ին, սակայն հետաձգվել էր նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին նկատմամբ կայացված դատավճռի պատճառով:  Իրենք`  FEMEN-ի ակտիվիստները մոտ ապագայում նախատեսում են եվրոպական շրջայց կատարել, հաղորդում է  NEWSru.com-ը: