Չէի ասի, թե Արցախի հարցը 100 տոկոսով փակված է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Ըստ նրա, այս հարցին դեռ հնարավոր է անդրադառնալ քաղաքական մակարդակով։

«Դրանով  պետք է զբաղվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հավելել է նա։

Նույնիսկ այս դեպքում հարցերը կարող են լուծվել Բաքվի հետ բանակցությունների միջոցով, կարծում է փորձագետը։

«Հայ բնակչության որոշակի քանակի Արցախ վերադարձի նվազագույն շանսերը պահպանվում են։ Առավել ևս, որ Ռուսաստանը չի շտապում հետ կանչել իր խաղաղապահներին։ Դեռ կարելի է շարունակել խաղալ Բաքվի և Մոսկվայի հակասությունների վրա։ Սակայն որքան ժամանակ անցնի, այնքան ավելի դժվար կլինի դա անել։ Բայց եթե դա հնարավոր չէ, ապա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է զբաղվի հարկադիր  տեղահանվածների խնդիրներով»,- ընդգծել է Կիվիրյանը։