Մեծ Բրիտանիայի թագուհու դիմավորման արարողության ժամանակ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը խոնարհվելու փոխարեն ողջույնի ժամանակ գլխով է արել, ինչը համարվում է վարվելակարգի կոպիտ խախտում:

Միջադեպը դարձել է լրատվամիջոցների բուռն քննարկման առարկա:

Ավստրալիայի կառավարության ղեկավարը չի ընդունում մեղադրանքները, սակայն լրագրողները, մասնագետներն ու բլոգերները նրա հետ համաձայն չեն: