«Կսկսեն խառնվել, տեղը ցույց կտանք». այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՄՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ընթացքում` արձագանքելով մոսկվացի առեւտրական Գեորգի Հովակիմովի խոսքին, ով պատմել էր իր բազմազգ ընտանիքի մասին եւ շնորհակալություն հայտնել Մեդվեդեւին, որ վերջինս 2008թ. «տեղն է դրել» Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:
Մեդվեդեւի խոսքով` նախկին խորհրդային որոշ երկրներում տիրող վիճակը իրեն «ուղղակի ապշեցնում է»: «Ես կարդում եմ այդ կողմերից եկող նյութերը, նյութեր, որ պատրաստում են հատուկ ծառայությունները, տարբեր կոդավորումներ: Կարդում ես եւ ուղեղիդ մեջ չի տեղավորվում, ինչպես կարելի է այդ աստիճանի հակակշռել սեփական ժողովրդին եւ այլ քաղաքացիներին»,- հայտարարել է Մեդվեդեւը` ավելացնելով, որ հենց դրա հետեւանքով էլ կատարվում է բնակչության մեծածավալ արտահոսքը:
«Նախկին խորհրդային երկրների ղեկավարության այսպիսի վարքը ազգային քարտեզի հանցավոր օգտագործման օրինակ է», - համոզված է Մեդվեդեւը: «Նա, ով այսպես է վարվում, անախորժություններ կունենա»,- հայտարարել է Մեդվեդեւը:











