NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Դավթաշեն 1-ին թաղամասի 3-րդ շենքի բնակիչներից մեկը պատուհանը բացել, բղավում և օգնություն է խնդրում։ Նա խնդրում է, որպեսզի քաղաքացիները զանգահարեն Ոստիկանություն, ՆԳՆ փրկարար ծառայություն և ԶԼՄ ներկայացուցիչներին։

«Ժողովուրդ, զանգեք բոլորին՝ 1-02, 1-03, ահազանգ, ուզում են ինձ տանել»,- պատուհանից բղավում է քաղաքացին։

Այժմ պարեկները դեպքի վայրում են, շենքի բակում նաև հրշեջ փրկարարների մեքենան է։

29EA3BAE-EDD9-47FB-875D-2EC4750E9F48.png (3.43 MB)

968304A4-46A3-4100-AD25-3DACF0F7960A.png (3.38 MB)