Չինաստանում 2-ամյա աղջնակը վրաերթի է ենթարկվել ու մահացել, ինչը լուրջ հասարակական արձագանք է գտել երկրում:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են երկու բեռնատարներ մի քանի վայրկյանի տարբերությամբ, վրաերթի ենթարկում աղջնակին, ով փողոցում արյունաքամ է լինում եւ անցորդներից ոչ մեկը չի էլ մոտենում:

Այս տեսանյութը ցուցադրել են չինական հեռուստատեսությամբ, ինչը բուռն արձագանքի առիթ է դարձել:

Վրաերթը տեղի է ունեցել Չինաստանի հարավում գտնվող Ֆոշան քաղաքում: Ինչպես հայտնել են բժիշկները, տուժած երեխան մահացել է հիվանդանոցում` ստացված վնասվածքներից, հաղորդում է BBC Russian-ը: