«3+3» հարթակը, իհարկե, կարող է օգտակար լինել, բայց դա օգտագործելու համար պետք է այդ հարթակի անդամների հետ ունենալ լավ հարաբերություններ եւ դիվանագիտական դիրք, լծակներ: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
«Ռուսաստանի հետ մենք բոլորս գիտենք՝ ինչ վիճակում են հարաբերությունները , մեր ղեկավարությանը արդեն բացեիբաց ծաղրում են, այսօր արդեն կարդացի, որ սահմանափակում են վարորդական իրավունքները Ռուսաստանում գտնվող հայերի: «Ռուսաստանի հետ դժվար հարաբերություններ ունենք եւ Ռուսաստանը հակված է ավելի շուտ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լեզու գտնել, քան մեզ հետ, հասկանալի պատճառներով: Իրանը հայստարարում է, որ սահմաններիփոփոխություն թույլ չի տա, բայց հիմա, երբ մեծ հավանականություն կա, որ առճակատում կլինի Պաղեստինում եւ Իսրայելում, եւ Գազայի վրա հարձակում լինի, Իրանը հնարավոր է, որ դիմի որոշ քայլերի եւ համապատասխան քայլեր լինեն Իսրայելի եւ Միացյալ նահանգների կողմից: Այսինքն այստեղ Իրանը մեզ ռազմական ձեւով չի կարողանա երեւի օգնել, քանի որ իր առաջնահերթ խնդիրը հիմա Գազայում է, Իսրայելում է, Պաղեստինում է: Այսինքն՝ եւ Իրանը, եւ Ռուսաստանը հիմա ուրիշ տեղում են, իրենց առաջնահերթությունները ուրիշ տեղում են»,- ասաց նա:
Խաչիկյանի կարծիքով՝ Իրանը եւ Ռուսաստանը այս պահին ռազմական առճակատում չեն ցանկանա այս տարածաշրջանում, եւ այդ պատճառով կփորձեն դիվանագիտական միջոցով հարցերը լուծել:
«Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են ինչ-որ զիջումնների բերել, այսինքն՝ ինչ-որ բան խոստանալ, օրինակ ասել, որ կարող ենք համատեղ օգտագործել այս միջանցքը, ինչ-որ իրավունքներ դուք էլ ունենաք այդ միջանցքու, հետո կամաց-կամաց փոխել ի օգուտ իրենց: Թուրքերը շատ լա գիտեն ինչպես մի քանի սեղանի վրա միանգամից խաղալ եւ ստանալ ինչ-որ ուզում են իրենք»,-ասաց նա:
Քաղաքագետը չի բացառում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են դրա համար ինչ-որ գին պահանջել՝ Հայաստանի հաշվին, դա կարող է լինել էքստերիտորիալ իրավունքներ միջանցքում, կամ այլն:











