Եվրոխորհրդարանում Փաշինյանի ելույթից այնպիսի տպավորություն էր, որ նա ուրախ էր, որ այլեւս Արցախ չկա: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
«Այնպես էր խոսում, որ դա լավ է, տեսեք՝ հարցը լուծվեց, հայերին ջարդեցին, հայերը դուրս եկան, կարծես Թուրքիայի ներկայացուցիչը լիներ: Եւ իրենք ծափահարեցին, իրենց ուզածն էլ դա է, հայերին ջարդել, ռուսներին դուրս հանել այստեղից, նրանք շատ բավարարված էին: Այս մարդու հետ Ռուսաստանն ինչպես գործ ունենա, իհարկե, դժվար է: Իրանը նույնպես, եթե տեսնում է, որ այս կառավարությունն ունի պրոարեւմտյան այս հակումները, նա ցանկանում է արեւմուտքի հետ կապել իր ապագան, նա չի վստահի այս կառավարությանը եւ մենք տեսնում ենք, որ նրանք արդեն առարկել եւ եվրոդիտորդների ներկայությանը այստեղ, ասել են, որ դա իրենց խանգարում է:
Այսինքն՝ անհասկանալի դիվանագիտություն է, մենք չենք կարողանում որեւէ մի հզոր պետության հետ հարաբերություններ հաստատենք, որ կարող են մեզ օգնել, մեր անվտանգության հարցերը լուծել, չենք կարղանու, մեդնք վազվզում ենք մի հարթակից մի հարթակ եւ ոչինչ էլ չենք ստանում: Հիմա էլ Ֆրանսիայից զինատեսակներ են ուզում բերել, դա դրական է, բայց հարցն այստեղ այն է, թե ինչ է դա լինելու: Եթե դա լինելու է 10 կամ 20 միավոր ՀՕՊ կամ սիմվոլիկ օգնություն, թե դա լինելու է ռեալ ռազմական օգնություն, իսկ դրա համար պետք է լինի մասսայական օգնություն, իսկ դա երկար աշխատանք է»,- ասաց նա:
Քաղաքագետը կարծում է, որ սա Ֆրանսիայի կողից ավելի շուտ սիմվոլիկ քայլ է, քանի որ նույնիսկ ռազմական ագրեսիայի դեպքում նրանք պատրաստ չեն անգամ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Հարցին, թե ով կարող է Հայաստանին դաշնակից լինել ռազմավարական առումով, Խաչիկյանն ասաց, որ այն պետությունները կարող են լինել, որոնք այս տարածշրջանում ռեալ շահեր ունեն:
«Դրանք Իրանն ու Ռուսաստանն են, եթե Արեւմուտքը ունի այդպիսի շահեր, դա պետք է նայել՝ նրանք ինչ են ասում, ինչ են անում, սակայն մինչեւ օրս տեսնում ենք, որ արձագանք չկա մինչեւ իսկ էթնիկ զտմանը: Իսկ Ռուսաստանը պետք է նայենք՝ ինչպես էր նա իրեն պահում եւ խոսում մինչեւ 2018 թվականը, մենք բոլորովին ուրիշ հրաբերություններ ունեինք Ռուսաստանի հետ եւ նա այո, որոշ չափով զսպում էր Թուրքիային ու Ադրբեջանին: Սակայն ամեն ինչ փոխվեց այս կառավարության գալուց հետո, որն իր առաջնահերթ խնդիրներից մեկը համարեց հարաբերությունները ջախջախել Ռուսաստանի հետ: Այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելը կարեւոր կլինի, սակայն այնպես չէ, որ Ռուսաստանը ամեն ինչ կարող է անել, որով հետեւ նա իր շահերն ունի Թուրքիայում եւ Ադրբեջանում»,- ասաց նա:











