ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Քադաֆիի բռնվելու մասին տեղեկացել է SMS-ով, երբ Քաբուլում շփվելիս է եղել լրագրողների հետ: Նրա առաջին արձագանքը եղել է «Wow!» բացականչությունը:

Այնուհետեւ թեթեւ ժպիտով նա ներկաներին տեղեկացրել է հաղորդագրության բովանդակությունը:
Նշենք, որ Սիրտում ռազմական գործողությունից մի քանի օր առաջ, որի արդյունքում գերեվարվեց եւ սպանվեց Քադաֆին, Հիլարի Քլինթոնը այցելել էր Լիբիա: