Հայկական կողմը ռուսական կողմի նկատմամաբ մշտապես իրեն պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել և երբևիցե իրեն ոչ դաշնակցային և ոչ գործընկերային ձևով չի դրսևորել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելուն և բողոքի նոտա հղելուն։
«Ինչի ռուսական ալիքի հաղորդումը 1-ին դե՞պքն էր, նույն ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, թե «վատ պարողին ինչն է խանգարում», նույն պրոպագանդայով զբաղվող հայտնի անձանց ուղիղ վիրավորանքները»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին «քարտուղարուհի» անվանելու մեջ, Սիմոնյանն ասաց․ «Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Դա եղել է ի պատասխան այն ամենին, ինչ տեղի է ունենում և վստահ եմ, որ ռուսական կողմն այս ամբողջ իրավիճակից ինչ-որ բաներ է փորձում անել, որոնք մեր ժողովրդավար հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս։ Դե թող երկու անգամ մտածեն հաջորդ անգամ նման բան անելուց»։











