Հայտնի YouTube վիդեոհոսթինգում ժամանակից շուտ տեսանյութ է հայտնվել, որտեղ ցուցադրվում է Google-ի Gmail փոստի գրեթե ողջ վերամշակված ինտերֆեյսը:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, մոտ ժամանակներս ծառայությունից օգտվողները սպասում են նոր ինտերֆեյսի եւ նոր հնարավորությունների:

«Նոր» փոստն իր ոճով հիշեցնում է Google+ սոցիալական ցանցը: Դիզայնն ավելի «ինդուստրիալ» է դարձել, իսկ գույները` ավելի վառ: Նրանց, ում այս մինիմալիզմը դուր չի գալիս, Google-ը կառաջարկի ձեւակերպման նոր թեմաներ` տարբեր երանգներով:

Նամակների շարքը նոր տեսքով ու ավելի հարմար կլինի: