Ներկայիս աշխարհակարգի փլուզումը լուրջ սպառնալիք է Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին,ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սակայն այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է ոչ պակաս լուրջ հնարավորություններ ստեղծել մեր պետության համար»,- միաժամանակ հավելեց Փաշինյանը։

Նրա խոսքով, վերջին երկու տարիների ընթացքում միջազգային իրավիճակը զգալիորեն վատթարացել է, և միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների և քաղաքական գործիչների քննարկման լուրջ թեմա։

«Հայաստանի առջեւ ծռացած սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է իրականացնել մտավոր, հյերցակարգային աշխատանք, որի առանցքային նպտակը ինքնահայեցումն է, 30 տարվա մեր պետության աշխատանքի առանցքային կողմերի վերլուծությունը:

Ինչ է մեզ համար անկախությունը, որն է անկախության եւ ինքնիշխանության մասին մեր հավաքական պատկերացումը, ինչ  գործիք է մեզ համար պետականությունը եւ ինչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ: Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական հանրային քննարկումը ազգային անվտանգության օրակարգ է:  Մեր պետականության հայեցակարգային հիմունքները  ճշգրտելը առանցքային է փոփոխվող աշխարհում մեր կենսունակությունն մրցունակությունը ապահովելու համար»,- հայտարարեց վարչապետը: