«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում այսօր` հոկտեմբերի 22-ին կայացած Քաղաքացիական ֆորումը հաջողված է համարում: NEWS.am-ի թղթակցի եհտ զրույցում նա նշեց, որ ֆորումի մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքը եւ լիարժեք արտահայտվելու հնարավորություն ունեցան, իսկ մնացածն արդեն լսողնները պետք է գնահատեն: «Քաղաքացիական ֆորումը քաղաքական, քաղաքացիական խոսակցություն է Ազատության հրապարակում, այդ խոսակցությունը այսօր էլ տեղի ունեցավ: Ցանկացած խոսակցության, այդպիսի ֆորումի կայացման փաստը ինձ համար շատ ողջունելի է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այսօրվա ֆորումի ժամանակ բանավիճել են Նիկոլ Փաշինյանը եւ եւ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ լինել, ես իմ խոսքը կասեմ այնտեղ, որտեղ ինքս կուզեմ՝ լինի դա Ազատության հրապարակը, թե Բաղրամյան 26-ը։ Ես արգելում եմ որեւէ մեկին ինձ հաթաթա տալ, ինքս էլ հաթաթա տվող եմ, թող որեւէ մեկն ինձ չասի՝ ով հարթակում չի, վախկոտ է, ինքս էլ վախ չափող եմ։ Ես ձեր գաղափարախոսությունը չեմ կիսում, չեմ ուզում ձեր կողքին լինել»,- նշել է Ալեքսանդր Արզումանյանը, ով հեռացել է ՀՀՇ-ից: Նա հավելել է, որ պետք է թիրախ ընտրել ավազակապետական իշխանությանը, այլ ոչ թե միմյանց:
«Մենք չենք ուզում որեւէ անձի դարձնենք պրեզիդենտ, ուզում ենք պրեզիդենտ դարձնենք նրան, ում դու ես ընտրում։ Եթե կոնգրեսը վատ է անում ինչ-որ բան, թող քննադատեն։ Երբ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ հարթակը լավը չէ, ես նրան էլ ասացի՝ արա ավելին, կգամ, ձեր զինվորը կլինեմ»,- իր հերթին ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որր քաղաքացիական ֆորումի ավարտից հետո, նրա մասնակիցներն Ազատության հրապարակից երթով եկել եւ միացել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիամց կազմակերպված բողոքի ակցիային, որտեղ ընթանում է ՀԱԿ-ի ակտիվիստ Վարդգես Գասպարիի դատավարությունը:











