Արցախի ՊԲ-ի սպառազինությունը Ադրբեջանի վերահսկողության տակ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:
«Թե հիմա ինչ ձեւակերպում կտն՝ ռուսների մոտ է, ռուսների մոտ չէ, իսկ ռուսները որտե՞ղ են: Ռուսները նույնիսկ Արցախի ներսում տեղաշարժվելու սահմանափակումներ ունեն: Մի տեղ նստեցրել, պահում են, թույլ էլ չեն տալիս այստեղ-այնտեղ մտնեն»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչու են մնացել ռուս խաղաղապահները, Խանումյանը պատասխանեց. «Չգիտեմ, միգուցե 4-5 հայ կա, 2 հազար հոգով նրանց են պահպանում: Կարծում եմ՝ ժամկետը կլրանա, կթողնեն, կգնան: Կամ Ադրբեջանը մինչ այդ համապատասխան պայմաններ կստեղծի, կթողնեն կգնան»:











