Համացանցում հայտնվել են Թուրքիայում ստորերկրյա ցնցումների պահն արձանագրած առաջին կադրերը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի 23 -ին Թուրքիայում 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ցնցումներն առաջացրել են ավերածություններ, էկեկտրաէներգիայի եւ բջջային կապի խափանումներ: Հայտնի է, որ Վանի կենտրոնում յոթհարկանի շենք է փլուզվել, փլատակների տակ մարդիկ կան, տեղում աշխատում են փրկարարները: Նախնական տվյալներով` տուժել է առնվազն 50 մարդ:
Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ` ժամը 15:45-ին: Ցնցումներից հետո բջջային կապը գործում է նկատելի խափանումներով:Հիշեցնենք, որ վերջին ժամանակաշրջանում երկրակեղեւի շարժը տարածաշրջանում զգալիորեն ակտիվացել է: Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, վերջին օրերի ընթացքում հանրապետոթյան տարբեր շրջաններում գրանցվել են ցնցումներ 3 - 5 բալ ուժգնությամբ:











