Իսրայելը Թուրքիային օգնություն է առաջարկել` ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման համար:

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հանձնարարել է կապվել Թուրքիայի իշխանությունների հետ եւ առաջարկել «ցանկացած օգնություն, որը կարող է  նրանց պետք լինել»:

Նշենք, որ անցած տարի «Ազատության տորմիղի» միջադեպից հետո  երկու երկրների հարաբերությունները ճգնաժամ են ապրում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի  23 -ին  Թուրքիայում  7,2. մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Հիպոկենտրոնը գտնվել է  10  կմ խորության վրա: Ցնցումներն առաջացրել են ավերածություններ,  էկեկտրաէներգիայի եւ բջջային կապի խափանումներ: Հաղորդվում է, որ Վանում մոտ 50  բանկելի շենք է ավերվել: Բացի Վանից, բավականին տուժել են նաեւ Կարսը, Արդահանը եւ Էրզրումը:

Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ: