Ինձ նման հարցեր մի տվեք։ Այս մասին նոյեմբերի 2-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը՝ չպատասխանելով այն հարցին, թե արդյոք խոսել է Տիգրանաշեն գյուղի բնակիչների հետ անկլավների թեմայով։

Սրան ի պատասխան՝ նա մեր լրագրողին հրավիրեց «երկու օր այնտեղ ապրելու»։

«Ես հարցի հասցեատերը չեմ, ես գյուղի բնակիչ եմ»,- նշեց Թևոնյանը։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ իշխանությունների հնարավոր որոշմանը, որ Տիգրանաշեն գյուղը անկլավային է և պետք է հանձնվի, մարզպետը պատասխանեց. «Այդ ժամանակ էլ մենք ձեզ հետ կխոսենք»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայկական Տիգրանաշեն գյուղը համարում է իր անկլավը և պահանջում է այն «վերադարձնել»։