Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք  դեռևս 1990-ականներից ունենք Հայաստանի Հանրապետության տարածք, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ ու հիմա ունենք: Ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության  ներքո», - նշեց  ԱԳ նախարարը: