Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն սահմանի հետ կապված բարդ խնդիրներ կան։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Նախարարը արձանագրել է, որ հայ ժողովուրդն այժմ բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած. «Մեր հիշողության մեջ թարմ են մեր տեսած պատկերները։ Մարդկանց հոսք, որը  Լաչինի միջանցքով դիմում է դեպի Հայաստան։ Մարդիկ, որոնք իրենց կյանքի համար վախից հեռանում են հայրենիքից։ Հայաստանի համար մեծ մարտահրավեր էր այդքան մարդկանց ընդունելը։ ՀՀ կառավարությունը հանգստություն պահպանեց ու ջանքեր գործադրեց, գումար հատկացրեց, այս ամենը հարգանքի է արժանի։ Դուք բացեցիք ձեր սիրտը մարդկանց առաջ»,- ասել է Բերբոքը՝ հավելելով, որ Գերմանիան կաջակցի Հայաստանին։ Ըստ նրա, մարտահրավերները հաղթահարելու համար արդեն իսկ տրամադրված օգնությանը կավելացվի ևս 9,3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։

Միաժամանակ նախարարը կոչ է արել Բաքվին և Երևանին շարունակել հանդիպումները բանակցությունների սեղանի շուրջ։ «Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա բանակցությունների հիմքն է։ Շատ դժվար հարցեր են առաջանում սահմանների վերաբերյալ: Հայաստանի և Ադրբեջանի համար մեծ խնդիր է գտնել լուծում, որը հույսի շող կլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ապրել խաղաղ պայմաններում»,- ասել է Բերբոքը՝ հավելելով, որ ԵՄ-ն և Գերմանիան հանդես են եկել որպես ազնիվ միջնորդ կողմերի միջև, և Շառլ Միշելի ջանքերը կարող են կամուրջ դառնալ խաղաղության հասնելու համար։

«Ուստի անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները»,- ընդգծել է նախարարը՝ արտահայտվելով ԵՄ առաքելության ամրապնդման և ընդլայնման օգտին։ «Առաքելության միջոցով մենք փորձում ենք ուղղակի օգնություն ցուցաբերել Հայաստանին, հասնել կայունության և վստահության»։ Ըստ նրա, ԵՄ-ն Հայաստանում այս առաքելության միջոցով հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ, և այդ առաքելությունը պետք է լինի նաև ի շահ Ադրբեջանի: Նախարարն ասել է, որ մտադիր է նաև այցելել խաղաղապահ բրիգադին։ Բերբոքն առիթը բաց չի թողել գովաբանելու «2018 թվականի թավշյա հեղափոխությունը, խորհրդանիշը նրա, որ փոփոխությունների կարելի է հասնել քաղաքացիական հասարակության միջոցով»։ Ըստ Բերբոքի,

Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն սահմանի հետ կապված բարդ խնդիրներ կան։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Նախարարը արձանագրել է, որ հայ ժողովուրդն այժմ բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած. «Մեր հիշողության մեջ թարմ են մեր տեսած պատկերները։ Մարդկանց հոսք, որը  Լաչինի միջանցքով դիմում է դեպի Հայաստան։ Մարդիկ, որոնք իրենց կյանքի համար վախից հեռանում են հայրենիքից։ Հայաստանի համար մեծ մարտահրավեր էր այդքան մարդկանց ընդունելը։ ՀՀ կառավարությունը հանգստություն պահպանեց ու ջանքեր գործադրեց, գումար հատկացրեց, այս ամենը հարգանքի է արժանի։ Դուք բացեցիք ձեր սիրտը մարդկանց առաջ»,- ասել է Բերբոքը՝ հավելելով, որ Գերմանիան կաջակցի Հայաստանին։ Ըստ նրա, մարտահրավերները հաղթահարելու համար արդեն իսկ տրամադրված օգնությանը կավելացվի ևս 9,3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։

Միաժամանակ նախարարը կոչ է արել Բաքվին և Երևանին շարունակել հանդիպումները բանակցությունների սեղանի շուրջ։ «Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա բանակցությունների հիմքն է։ Շատ դժվար հարցեր են առաջանում սահմանների վերաբերյալ: Հայաստանի և Ադրբեջանի համար մեծ խնդիր է գտնել լուծում, որը հույսի շող կլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ապրել խաղաղ պայմաններում»,- ասել է Բերբոքը՝ հավելելով, որ ԵՄ-ն և Գերմանիան հանդես են եկել որպես ազնիվ միջնորդ կողմերի միջև, և Շառլ Միշելի ջանքերը կարող են կամուրջ դառնալ խաղաղության հասնելու համար։

«Ուստի անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները»,- ընդգծել է նախարարը՝ արտահայտվելով ԵՄ առաքելության ամրապնդման և ընդլայնման օգտին։ «Առաքելության միջոցով մենք փորձում ենք ուղղակի օգնություն ցուցաբերել Հայաստանին, հասնել կայունության և վստահության»։ Ըստ նրա, ԵՄ-ն Հայաստանում այս առաքելության միջոցով հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ, և այդ առաքելությունը պետք է լինի նաև ի շահ Ադրբեջանի: Նախարարն ասել է, որ մտադիր է նաև այցելել խաղաղապահ բրիգադին։ Բերբոքն առիթը բաց չի թողել գովաբանելու «2018 թվականի թավշյա հեղափոխությունը, խորհրդանիշը նրա, որ փոփոխությունների կարելի է հասնել քաղաքացիական հասարակության միջոցով»։ Ըստ Բերբոքի, Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին։ «Մենք նաև ցանկանում ենք խթանել շփումները երկու երկրների բնակիչների միջև: Օրինակ, Գյոթեի ինստիտուտը հայտարարել է,  որ Երևանում գործող Գյոթեի կենտրոնն ապագայում ինստիտուտ է դառնալու։ Հետագայում մենք ջանքեր կգործադրենք մշակութային համաձայնագիր ստորագրելու համար»,- տեղեկացրել է Բերբոքը։




։ «Մենք նաև ցանկանում ենք խթանել շփումները երկու երկրների բնակիչների միջև: Օրինակ, Գյոթեի ինստիտուտը հայտարարել է,  որ Երևանում գործող Գյոթեի կենտրոնն ապագայում ինստիտուտ է դառնալու։ Հետագայում մենք ջանքեր կգործադրենք մշակութային համաձայնագիր ստորագրելու համար»,- տեղեկացրել է Բերբոքը։