Ռուսական հարթակը շատ գործուն հարթակ չէ, որովհետեւ Ռուսաստանն արդեն, ինչ-որ իմաստով այս հակամարտությունների կողմ է հանդիսանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Իմ անձնական կարծիքով, դրանով է պայմանավորված, որ Հայաստանի համար ընդունելի չէ բանակցություններին մասնակցենք, որտեղ մենք մենակ ենք, իսկ դիմացը երկուսով են: վերջին տարիներին մենք տեսանք մեր դաշնակցի կողմից պասիվություն, անգործություն, որը բերեց շատ ծանր հետեւանքների:

Իհարկե, կարելի է մտածել, որ դա պայմանավորված է Ուկրաինայի ռազմական գործողություններով, բայց դրանից մեզ ի՞նչ: Մենք մեր անվտանգության մասին պետք է մտածենք»,-ասաց նա: