ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու իրավական գործընթաց չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

Հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին, փոխնախարարն ասել է, որ որոշում կայացված չէ։

«Եթե որոշում ընդունվի, հանրությունն այդ մասին կտեղեկացվի»,- ասել է Կոստանյանը։ Արդյո՞ք դա նշանակում է, թե որոշում է ընդունվել չմասնակցել հարցին փոխնախարարը պատասխանել է. «Տեսականորեն կարող ենք ե՛ւ մասնակցել, ե՛ւ չմասնակցել։ Ներկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու իրավական գործընթացը չի քննարկվում»։