Հիմա իշխանությունները զբաղված են նախատոնական արարողություններով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մենք տեսնում ենք՝ ինչպես են զարդարում փողոցները, ինչպես են նախապատրաստվում տոներին: Նրանք փորձում են մոռացության մատնել այն, ինչ կատարվել է մեր ժողովրդի, մեր ազգի հետ, Արցախի հետ: Սա է իրենց մարտավարությունը: Շատ մեծ գումարներ ծախսելով պատրաստվում են աննախադեպ խրախճանքի: Մեր տեղեկատվությամբ, շատ մեծ աշխտանք են տանում այդ ուղղությամբ:
Սա նաեւ արվում է նրա համար, որ այն սպառնալիքները, վտանգները, որ կան, փորձեն ցույց տալ, որ որեւէ վտանգ չկա, կարող եք հանգիստ լինել, վայելել, ուրախանալ, միջոցառումներ կազմակերպել, կգան սնոփ դոգներ, կգան թմրամոլություն քարոզող ուրիշ ռեփերներ, կփորձեն բթացնել ժողովրդին»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում











