Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 264-ի: Այդ մասին այսօր` հոկտեմբեր 24-ին, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը:
Իշխանությունները զոհերի թվի աճ են կանխատեսում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել էր 240-ի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23 -ին Թուրքիայում 7,2. մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ:











