Թուրքիայում կիրակի տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 279-ի, հաղորդում է bbc.co.uk-ը: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչի խոսքով` տուժել է 1,3 հազ. մարդ:
Նրա խոսքով` իշխանությունները որոշել են տուժած նահանգներում մեկ տարով հետաձգել ձեռնարկությունների կողմից հարկերի վճարումը:
Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդել է, որ վերջին տվյալներով, երկրաշարժն ավերել է ավելի քան 2,6 հազար տուն:
Նշվում է նաեւ, որ շուրջօրյա աշխատանքներ են իրականացվում աղետից տուժած շրջանների բնակիչներին օգնելու համար:











