ՀՀ Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը, օրակարգում ընդգրկված է 13 հարց, այդ թվում 2024 թվականի պետական բյուջեի մասին հարցը, որը կքննարկվի նոյեմբերի 15-ի առաջին հիմնական նիստում:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

-              Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

-              «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,

-              «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

-              «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին,

-              «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ այլ հարցեր: