Թուրքիայում փլատակների տակ մնացած մարդկանց փրկելու հույսեր դեռ մնում են: Այս գիշեր, երկրաշարժից 34 ժամ անց փլատակների տակից դուրս է բերվել 9-ամյա մի աղջիկ:
Հրաշքը տեղի է ունեցել Էրջին քաղաքում, որտեղ փրկարարներն աշխատում են շարժական գեներատորներով: Քաղաքում չկա էլեկտրականություն եւ բջջային կապ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 279-ի: Տուժե; է 1,3 հազար մարդ: Ազետի գոտում աշխատում է ավելի քան 3 հազար փրկարարական ջոկատներ:











