Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի՝ Հայաստանը պարտավորություն չի վերցրել որևէ երկրի տրամադրել արտատարածքային միջանցք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արման Էղոյանը։
Նա վստահեցրեց, որ հակասություններ չկան. «Հայաստանի իրավազորություն գործում է Հայաստանի տարածքում»,- հավելեց պատգամավորը։
Եղոյանը հիշեցրեց, որ սա ընդամենը երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարություն է, այլ ոչ թե խորհրդարանի կողմից ընդունված միջպետական համաձայնագիր, որը խորհրդարանի կողմից պետք է չեղարկվի։











