ԵՄ դիտորդները առնվազն մինչեւ հիմա չեն կարողացել կանխել այն, ինչը տեղի է ունեցել մեր սահմանների վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Անվտանգություն խոսքերով, հայտրարություններով, կամ ձեւական, ոչ էական քայլերո՞վ, թե՞ գետնի վրա Հայաստանի անվտանգությունն ապահովող խնդիրներ լուծելու ուղղությամբ ենք մեր մտածում: Մեկը 20-ի դիմաց է մեր զորքերի իմաստը թուրք-ադրբեջանական տանդեմի: Ուրեմն մենք պետք է ոչ միայն պետք է մեր բանակն ուժեղացնենք, այլեւ ձեռք բերենք համապատասխան զինակիցներ, դաշնակիցներ, որոնց միջոցով հնարավոր լինի պաշտպանվել:

Հիմա ես չեմ տեսնում, որ ԵՄ դիտորդները առկայությունը բավարար է, որ համարենք, թե այդ խնդիրը լուծվեց: Բայց դա առաջացրեց խնդիր նույն Իրանի հետ, Ռուսաստանի հետ»,-ասաց նա: