2024 թ. բյուջեով 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության, որովհետև քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիք է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
«Վստահ եմ՝ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք։ Այդ առումով մեր զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստությունները անկեղծ չեմ հանարում երկու պառճառով. նախ յուրաքանչյուր ինքիշխան պետության ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, երկրորդ՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի է եղել և, ըստ էության, շարունակում են մնալ այդպիսին»,- ասաց Փաշինյանը։











