Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհ եւ տուժածներ:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հետազոտությունները:

Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի մասնաշենքի նկուղում, որտեղ բնվորներ են աշխատելիս եղել: Նախնական տեղեկություններով՝ երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դեռեւս պարզ չէ պայթյունի պատճառը:

Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության 3-4 մեքենա, ինչպես նաև Շտապօգնության մեքենաներ:

Մասնաշենքի բոլոր ուսանողներին տուն են ուղարկել:

1700204402474.JPEG (53 KB)

1700204412781.JPEG (58 KB)

1700204515841.JPEG (37 KB)