Անիմաստ ու ապուշ հայտարարություն է, թե մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը:
«Մենք էլ ձերն ենք ճանաչում, իսկ իրավունք ունե՞ք չճանաչելու Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե դրանով փորձում են զսպել Ադրբեջանի ռազմական նկրտումները, Այվազյանն ասաց. «Եթե այդպիսի զսպման կարիք կա, կարելի է ավելի հստակ հայտարարություններ անել: Եթե այդպիսի հայտարարություն է արվում, մարդկանց թվում է, թե աջակցեցին մեզ: Ոչ, դրանով «քցեց» մեզ, այսինքն Հայաստանին գցեց մի այնպիսի մակարդակի, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարցականի տակ է դրված, ինքն էլ դրա հետ համաձայն չէ»:











