Սովորաբար զուսպ եւ ինքնավստահ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը իր վերջերս կայացած համերգի ժամանակ չի դիմացել եւ զգացմունքներին ազատություն տալով` հենց բեմի վրա սկսել է  արտասվել:

Ջեյ Լոն կատարել է «If You Had My Love» երգը: Երգի վերջում երգչուհին սկսել է հեկեկալ, նույնիսկ մի քանի վայրկյանով դադարեցրել է երգելը ուշքի գալու համար: Երգը, ամեն դեպքում, երգել վերջացրել է, բայց հետո արցունքն աչքերին փախել է բեմից: Ի դեպ, հետո երգչուհին հանգստացել է եւ շարունակել համերգը:

Դրանից հետո նա մեկնաբանություններ է տվել լրագրողներին իր պահվածքի վերաբերյալ:

Ջեյ  Լոն պատմել է, որ այդ պահին իր հայացքն ընկել է մոր վրա, ով նստած է եղել դահլիճում, եւ բացի դրանից նա հիշել է իր երկվորյակներին` որդուն եւ դստերը: Այս բոլորը միասին քնարական երաժշտության հետ մեկտեղ պատճառ են դարձել նրա այդ պահվածքի համար: Լրագրողները եւ հանդիսատեսը, սակայն, մտածել էին, որ երգչուհու վրա խոր ազդեցություն է թողել  Մարկ Էնթոնիի հետ ամուսնալուծվելը: