Այսօր հրապարակվեց առաջին 9 ամիսների ՀՆԱ աճի թիվը, որը 9,2 տոկոս է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
«Չնայած մեծ մարտահրավերներին Կառավարությունը գերազանցում է 2013-ի բյուջեով դրված թիրախները, 7 տոկոսի փոխարեն հասցնելով 9,2 տոկոսի»,-ասաց նա:
«Ես դեռ 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ նշել եմ, որ երեք հիմնական ռիսկերից մեկը աշխատուժի պակասն է, տրնսպորտային խնդիրները եւ անվտանգային խնդիրները»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այսօր կյանքը ցույց է տվել, որ իր կանխատեսումները ճիշտ են:











