Հիմա մենք մեր ջանքերն ուղղում ենք նրան, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք արագ աշխատանք ստանան և կարողանան մտնել տնտեսական կյանք, որպեսզի կարողանան դառնալ տնտեսական ուժ և ոչ թե բեռ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Էտ տեսանկյունից հիմա մեծ աշխատանքներ ենք անում, որ այդ մարդկանց աշխատանքով ապահովենք»,-ասաց նա՝ շեշտելով, որ ՀՀ-ն ունի աշխատուժի խնդիր։
Նախարարի ընդգծմամբ՝ որպես աշխատանքային միգրանտ բարձր որակավորում ունեցողները գալիս են Ուկրաինայից, ՌԴ-ից, Բելառուսից։ Իսկ ցածր որակավորում ունեցող աշխատողները՝ Ուզբեկստանից, Իրանից և Հնդկաստանից, որոնք բանվորական տարբեր մակարդակի աշխատանքներ են կատարում՝ հիմնականում շինարարության, գյուղատնտեսության ոլորտում։











