Բաքվի հավանական ագրեսիան որևէ կապ չունի այն բանի հետ, թե Ադրբեջանը կստորագրրի խաղաղության պայմանագիրը, թե ոչ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Բաքվի համար այս փաստաթուղթը Երեւանի վրա ճնշման հերթական լծակն է։ Իսկ Ադրբեջանի ստորագրությունը կդրվի այն դեպքում, եթե այս փաստաթուղթը հնարավորություն ստեղծի, որ նա ճնշում գործադրի Հայաստանի վրա։
Բաքուն կարող է ցանկանալ պայմանագրի մեջ ներառել այնպիսի կետեր, որոնք թույլ կտան լեգիտիմացնել ապագա հարձակումները: Օրինակ՝ պայմանագրում կարող է լինել կետ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման վերաբերյալ, որոնց իրավունքները, Բաքվի կարծիքով, կխախտվեն, ուստի անհրաժեշտ է զինված ստորաբաժանումներ մտցնել Հայաստանի տարածք»,- նշել է փորձագետը։
Նա կարծում է, որ Փաշինյանի քաղաքականության արդյունքում Հայաստանը մնել է առանց դաշնակիցների։
«Արդյունքում Արևմուտքը կարող է ենթարկվել Բաքվի ճնշմանը և ստիպել Փաշինյանին ստորագրել հերթական ձախողված փաստաթուղթը։ Եթե խաղաղության պայմանագրի սկզբունքները համաձայնեցված չեն Ադրբեջանի հետ` որպես հիմնական սպառնալիք, ապա ի՞նչ օգուտ, եթե դրանք համաձայնեցվեն ուրիշի հետ։ Բոլորը տեսան, թե ինչպես ավարտվեցին արցախյան հարցում Արեւմուտքի կողմից տրված անվտանգության երաշխիքները»,- ընդգծեց Կիվիրյանը։











