Քիչ առաջ Հայաստան ժամանեց Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։ «Զվարթնոց» օդանավակայանում Իրաքի նախագահին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Իրաքի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։