Նեղանալը քաղաքական կատեգորիա չի, երկրորդը, կան քաղաքական շահեր, եւ այդ շահերը այս վերջին մի քանի տարում գործել են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի դեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին եւ պնդումներին, թե Հայաստանը ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դեմ քայլեր է արել, դրա համար էլ Ռուսաստանը նեղացել է եւ Հայաստանին մենակ թողել Ադրբեջանի դեմ:
«Դա ակնհայտ է դարձել հայտարարությունների եւ մնացածի հիման վրա»,- ասաց նա:











